ՀՀ-ն մտադիր է օպերատոր դառնալ Չաբահար նավահանգստում` աշխատանքային խումբ կստեղծվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i199124-ՀՀ_ն_մտադիր_է_օպերատոր_դառնալ_Չաբահար_նավահանգստում_աշխատանքային_խումբ_կստեղծվի
ՀՀ-ն մտադիր է օպերատոր դառնալ Չաբահար նավահանգստում` աշխատանքային խումբ կստեղծվի:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 09, 2023 13:32 Asia/Tehran
  • ՀՀ-ն մտադիր է օպերատոր դառնալ Չաբահար նավահանգստում` աշխատանքային խումբ կստեղծվի

ՀՀ-ն մտադիր է օպերատոր դառնալ Չաբահար նավահանգստում` աշխատանքային խումբ կստեղծվի:

Հայաստանում միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու (ՄԲՄԱԵ) գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

Աշխատանքային խմբի ղեկավար կլինի էկոնոմիկայի նախարարը։

Աշխատանքային խմբի ղեկավարը որոշման ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին պետք է տեղեկություն ներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ, իսկ վերջնական արդյունքները պետք է տրամադրի մինչև 2023-ի նոյեմբերի 1-ը։

Խմբում կան նաև ԱԳՆ, ՏԿԵՆ, ՊՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Աշխատանքային խմբի գործունեության նպատակներից է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին այլընտրանք հանդիսացող, Հայաստանի մասնակցությամբ նոր բեռնափոխադրումների միջանցքի՝ Վրաստանի և Սև ծովի միջոցով Արևելյան Ասիայի երկրները, Հնդկաստանն ու Իրանը Եվրոպայի հետ կապելու համար և հակառակ ուղղությամբ՝ Եվրոպան Հնդկական օվկիանոսի միջոցով Հնդկաստանին և Արևելյան Ասիայի երկրներին կապելու համար՝ ՄԲՄԱԵ-ի գործարկման հարցերի քննարկումն ու համապատասխան առաջարկությունների ներկայացումը։

panarmenian.net