Բաքու. Երևանի հետ  բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել
https://parstoday.ir/hy/news/armenia-i199254-Բաքու._Երևանի_հետ_բանակցությունների_ժամանակ_մենք_մեկ_քայլ_առաջ_ենք_գնացել
Ադրբեջանի ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը հայտարարել է,-« Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2023 12:13 Asia/Tehran
  • Բաքու. Երևանի հետ  բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել

Ադրբեջանի ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը հայտարարել է,-« Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել»։

Երևանի և Բաքվի միջև լարվածությունը հերթական անգամ սրվեց Ադրբեջանի կողմից Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցքում  անցակետ տեղադրվելու պատճառով: 

Ինչպես հաղորդում է Անադոլու լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասել է,-«Վաշինգտոնում  չորս օրերի ընթացքում  ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ»։

Բայրամովը պնդելով, որ Բաքուն դրական է գնահատում ընթացող գործընթացը, ասել է,-«Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցում միշտ կայուն է և հետևողական․, մենք հանդես ենք գալիս հօգուտ բանակցային գործընթացի և կարգավորման: Բայց, ցավոք, ժամանակ առ ժամանակ  հակասական հայտարարություններ են լսվում Երևանից»:

Դա այն դեպքում երբ  Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 9-ին  հերքելով Վաշինգտոնում հայկական և ադրբեջանական կողմերի բանակցություններում առաջընթաց լինելու մասին պնդումը, ասել է,-«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենակարևոր հարցերում առաջընթաց չկա»:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը նաև հակասում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը, ով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին բանակցություններից հետո ասել  էր, որ «Բաքուն և Երևանը զգալի առաջընթացի են հասել խաղաղության պայմանագրի ճանապարհին»: