Բաքու. Երևանի հետ բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել
Ադրբեջանի ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը հայտարարել է,-« Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել»։
Երևանի և Բաքվի միջև լարվածությունը հերթական անգամ սրվեց Ադրբեջանի կողմից Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցքում անցակետ տեղադրվելու պատճառով:
Ինչպես հաղորդում է Անադոլու լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասել է,-«Վաշինգտոնում չորս օրերի ընթացքում ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ»։
Բայրամովը պնդելով, որ Բաքուն դրական է գնահատում ընթացող գործընթացը, ասել է,-«Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցում միշտ կայուն է և հետևողական․, մենք հանդես ենք գալիս հօգուտ բանակցային գործընթացի և կարգավորման: Բայց, ցավոք, ժամանակ առ ժամանակ հակասական հայտարարություններ են լսվում Երևանից»:
Դա այն դեպքում երբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 9-ին հերքելով Վաշինգտոնում հայկական և ադրբեջանական կողմերի բանակցություններում առաջընթաց լինելու մասին պնդումը, ասել է,-«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենակարևոր հարցերում առաջընթաց չկա»:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը նաև հակասում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը, ով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին բանակցություններից հետո ասել էր, որ «Բաքուն և Երևանը զգալի առաջընթացի են հասել խաղաղության պայմանագրի ճանապարհին»: