Ադրբեջանցիները Սոթքի ուղղությամբ ԱԹՍ են կիրառել. 2 վիրավոր ունենք
https://parstoday.ir/hy/news/armenia-i199290-Ադրբեջանցիները_Սոթքի_ուղղությամբ_ԱԹՍ_են_կիրառել._2_վիրավոր_ունենք
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Մայիս 12, 2023 07:21 Asia/Tehran
  • Ադրբեջանցիները Սոթքի ուղղությամբ ԱԹՍ են կիրառել. 2 վիրավոր ունենք

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։

Բացի այդ, ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:

armeniasputnik.am