Հունգարիան ՀՀ–ում կրկին դեսպան ունի. դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են
https://parstoday.ir/hy/news/armenia-i199322-Հունգարիան_ՀՀ_ում_կրկին_դեսպան_ունի._դիվանագիտական_հարաբերությունները_վերականգնվել_են
Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին է հանձնել հավատարմագրերի պատճեն։ Նրա նստավայրը կլինի Թբիլիսին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2023 14:07 Asia/Tehran
  • Հունգարիան ՀՀ–ում կրկին դեսպան ունի. դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են

Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին է հանձնել հավատարմագրերի պատճեն։ Նրա նստավայրը կլինի Թբիլիսին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են հայ-հունգարական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը:

Նշենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ու ՀՀ–ում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն հանդիպման ընթացքում քննարկել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն հինգ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Կողմերը խոսել են նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների մասին։

Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:

Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։

2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիների վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։

armeniasputnik.am