Ադրբեջանցիները շարունակում են կրակոցները Կութի ու Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i199330-Ադրբեջանցիները_շարունակում_են_կրակոցները_Կութի_ու_Սոթքի_հայկական_դիրքերի_ուղղությամբ
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2023 15:20 Asia/Tehran
  • Ադրբեջանցիները շարունակում են կրակոցները Կութի ու Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ

Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ էին բացել Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։

Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։