Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան մասին
Մայիս 13, 2023 08:06 Asia/Tehran
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան մասին:
Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ մայիսի 12-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մահացել է այդ երկրի զինված ուժերի մեկ զինծառայող։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մահացած զինծռայողը Գարաև Մուհամմեդ Մահիր Օղլուն է: Մայիսի 12-ի Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սոտքի և Կութի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով ականանետ և ԱԹՍ-ներ։ Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ՝ 20-ամյա Նարեկ Բաղդասարյանն է, և 1 վիրավոր:
armenpress.am