Բրյուսելում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i199456-Բրյուսելում_ավարտվեց_Փաշինյան_Ալիև_Միշել_եռակողմ_հանդիպումը
Բրյուսելում քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կառավարությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2023 14:39 Asia/Tehran
  • Բրյուսելում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը

Բրյուսելում քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կառավարությունից։

Նշենք, որ հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ։

Հիշեցնենք, որ Շառլ Միշելը երեկ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` այսօր։

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2023–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ։

Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

armeniasputnik.am