Վերլուծաբան.Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է ընդունել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում
https://parstoday.ir/hy/news/armenia-i199510-Վերլուծաբան.Ադրբեջանի_Հանրապետության_տարածքային_ամբողջականության_ճանաչումը_նշանակում_է_ընդունել_Ղարաբաղն_Ադրբեջանի_կազմում
Բաքվի լրատվամիջոցները, վկայակոչելով հայ վերլուծաբան Ավետիք  Չալաբյանին, գրել են, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ,  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչելը նշանակում է  աներկբա ընդունել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2023 12:35 Asia/Tehran
  • Վերլուծաբան.Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է ընդունել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում

Բաքվի լրատվամիջոցները, վկայակոչելով հայ վերլուծաբան Ավետիք  Չալաբյանին, գրել են, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ,  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչելը նշանակում է  աներկբա ընդունել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»:

Ավետիք Չալաբյանն ասել է,-«Փաշինյանի այս քայլը  կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ   Ղարաբաղում  և Հայաստանի սահմանամերձ համայնքերում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար և  Փաշինյանի այս արկածախնդիր և հակապետական գործունեությունը պետք է հնարավոր բոլոր խելամիտ միջոցներով կասեցնել»:

Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը, երեկ Բրյուսելում ավելի քան չորս ժամ տևած  բանակցություններից հետո հայտարարել է  Եվրոպական խորհրդի նախագահ  Շառլ Միշելը: