Հայաստանում վերլուծում են բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքները։
Մայիս 17, 2023 08:43 Asia/Tehran
Հայաստանում արդեն երկու օր վերլուծում են բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքները ՝ փորձելով հասկանալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարության ուղերձները։ Ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում գերակշռում են դժգոհությունները, մինչդեռ միջազգային հարաբերությունների մասնագետները բրյուսելյան ուղերձներում նոր երանգներ ու հնարավորություններ են տեսնում։