Մայիսի 19-ին Մոսկվայում կկայանան Միրզոյան-Բայրամով երկկողմ բանակցությունները․ Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i199652-Մայիսի_19_ին_Մոսկվայում_կկայանան_Միրզոյան_Բայրամով_երկկողմ_բանակցությունները_Զախարովա
Ռուսական կողմը հաստատել է մայիսի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2023 15:18 Asia/Tehran
  • Մայիսի 19-ին Մոսկվայում կկայանան Միրզոյան-Բայրամով երկկողմ բանակցությունները․ Զախարովա

Ռուսական կողմը հաստատել է մայիսի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ նախատեսված են նաեւ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունները:

«Մոսկվան ակնկալում է, որ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը, վիճելի հարցերի լուծմանը»,-ասել է նա։

news.am