Ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i199710-Ավելի_հրատապ_է_դառնում_սահմանային_գծից_զորքերի_հայելային_հետքաշումը._Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կողմից էսկալացիոն շարունակվող քաղաքականության ու Բրյուսելում մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է համարում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2023 13:42 Asia/Tehran
  • Ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կողմից էսկալացիոն շարունակվող քաղաքականության ու Բրյուսելում մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է համարում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ընդգծեց կառավարության նիստում իր ելույթում:

«Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի՝ Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի  հետ սահմանին: Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ,  ունենք զոհեր: Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին, ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումն ու սահմանագծի ապառազմականացումը: Եվ մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել»,-ասաց Փաշինյանը:

Նա Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում համարեց, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը: Հայկական կողմն այս թեման քննարկում է իր բոլոր միջազգային գործընկերների հետ:

armenpress.am