ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը իրանական ընկերության հետ քննարկել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i199820-ՀՀ_Էկոնոմիկայի_փոխնախարարը_իրանական_ընկերության_հետ_քննարկել_է_համատեղ_ձեռնարկությունների_ստեղծման_հնարավորությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ընդունել է իրանական «Թալաշգարանե էղթեսադե փայդար» հոլդինգի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանի իսլամական խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2023 13:12 Asia/Tehran
  • ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը իրանական ընկերության հետ քննարկել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ընդունել է իրանական «Թալաշգարանե էղթեսադե փայդար» հոլդինգի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանի իսլամական խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մեխանիզմները, ոլորտում գործող օրենսդրությունը, հարկային ու մաքսային կարգավորումները։

Քննարկվել են հանքարդյունաբերության, արդյունաբերության, գյուղատնտեսության (ձկնաբուծություն, ջերմոցաշինություն և այգեգործություն) և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանելու հեռանկարով։