Ռուսաստանը զորք կտեղակայի հայ-ադրբեջանական սահմանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i199838-Ռուսաստանը_զորք_կտեղակայի_հայ_ադրբեջանական_սահմանին
Ռուսաստանը պատրաստվում է զորք տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2023 04:15 Asia/Tehran
  • Ռուսաստանը զորք կտեղակայի հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանը պատրաստվում է զորք տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին:

ՌԴ ՊՆ իրազեկ աղբյուրը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Մոսկվան դիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ռուսական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու հարցը։ 
Նախկինում որոշ փորձագետներ քննադատել էին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային վերջին զարգացումների վերաբերյալ Ռուսաստանի պասիվ դիրքորոշումը և մեղադրել Մոսկվային՝ խաղաղապահ առաքելությունը ձախողելու մեջ։
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն աճել է, թեև Բաքուն ու Երևանը պնդում են, որ խաղաղ բանակցություններ են վարում։