Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Կուտականի հայկական դիրքերի վրա. ՊՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i199986-Ադրբեջանի_ԶՈւ_ն_կրակել_է_Կուտականի_հայկական_դիրքերի_վրա._ՊՆ
Գիշերն Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2023 12:14 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Կուտականի հայկական դիրքերի վրա. ՊՆ

Գիշերն Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին էլ՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել էինն հրադադարը Նորաբակի հատվածում։

Մայիսի 21–ին էլ Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 2 խախտում էին արձանագրել ՌԴ խաղաղապահները։

armeniasputnik.am