Ալիեւը հնչեցրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները
https://parstoday.ir/hy/news/armenia-i200044-Ալիեւը_հնչեցրել_է_Հայաստանի_հետ_խաղաղության_պայմանագրի_ստորագրման_պայմանները
Ադրբեջանն աջակցում է Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մասնավորապես՝ պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2023 13:06 Asia/Tehran
  • Ալիեւը հնչեցրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները

Ադրբեջանն աջակցում է Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մասնավորապես՝ պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 23-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի ընդունելության ժամանակ:

Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը մեկ հարթակում միավորելու եւ Հարավային Կովկասի ինտեգրված մոդել ստեղծելու նախաձեռնությունը հենց Ադրբեջանն է առաջ քաշել: Հանդիպմանը քննարկվել են նաեւ տրանսպորտային-կոմունիկացիոն գծերի բացման հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը:

news.am