Բաքու. Հայաստանի իշխանությունները չպետք է միջամտեն Ղարաբաղի գործերին
https://parstoday.ir/hy/news/armenia-i200088-Բաքու._Հայաստանի_իշխանությունները_չպետք_է_միջամտեն_Ղարաբաղի_գործերին
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չպետք է միջամտեն այդ երկրի, հատկապես՝ Ղարաբաղի ներքին գործերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2023 07:16 Asia/Tehran
  • Բաքու. Հայաստանի իշխանությունները չպետք է միջամտեն Ղարաբաղի գործերին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չպետք է միջամտեն այդ երկրի, հատկապես՝ Ղարաբաղի ներքին գործերին:

Հայաստանի իշխանություններին մեղադրելով կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է. «Նրանք պնդում են, թե Բաքվի կողմից Լաչինի ճանապարհից վեց կիլոմետր հեռավորության վրա սահմանային կետի ստեղծումը հումանիտար աղետ է առաջացրել և խոչընդոտել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքին»:
Երկուշաբթի օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսում, Բաքվին մեղադրել է Լաչինի ճանապարհը փակելու և էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն  Երևանի իշխանություններին զգուշացրել է խուսափել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը վտանգող վտանգավոր հռետորաբանությունից և  հրաժարվել միջազգային հանրության ուշադրությունը շեղելուն ուղղված ջանքերից։
Նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածք միջազգային դիտորդներ ուղարկելուն ուղղված ջանքերը  խոչընդոտւմ են Բավքի ու Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը և համարվում միջամտություն այդ երկրի ներքին գործերին:
Հայտարարության մեջ ասվում է. «Եթե Հայաստանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության, ապա պետք է դադարեցնի նման միջամտությունները»։