ՀՀ վարչապետը մեկնել է Մոկսվա, որտեղ կունենա կարևոր հանդիպումներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակներում կհանդիպի նաև Իլհամ Ալիևի հետ:
Մոսկվայում նախատեսված է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Թեև ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի միջև խաղաղության ծրագիր է ներկայացրել սակայն Ռուսաստանը փորձում է եռակողմ բանակցությունների միջոցով առաջ տանել խաղաղության սեփական ծրագիրը:
Փորձագետների կարծիքով, կովկասյան հարցի լուծումը կենսական նշանակություն ունի Մոսկվայի համար, քանի որ ԱՄՆ-ը ձգտում է ընդլայնել իր դիրքերը տարածաշրջանում, ինչը, հավանաբար, կհանգեցնի տարածաշրջանում ավելի մեծ անապահովության և Ռուսաստանի ու տարածաշրջանի անկախ երկրների համար սպառնալիքների ավելացմանը:
Չպետք է անտեսել նաև Սիոնիստական ռեժիմի դերը, որն ավելացրել է իր ազդեցությունն Ադրբեջանում:
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/hH2C-CBliOI" title="ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share" allowfullscreen></iframe>