ՀՀ վարչապետը մեկնել է Մոկսվա, որտեղ կունենա կարևոր հանդիպումներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i200154-ՀՀ_վարչապետը_մեկնել_է_Մոկսվա_որտեղ_կունենա_կարևոր_հանդիպումներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակներում կհանդիպի նաև Իլհամ Ալիևի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2023 06:14 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետը մեկնել է Մոկսվա, որտեղ կունենա կարևոր հանդիպումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակներում կհանդիպի նաև Իլհամ Ալիևի հետ:

Մոսկվայում նախատեսված է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: 
Թեև ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի միջև խաղաղության ծրագիր է ներկայացրել սակայն  Ռուսաստանը փորձում է եռակողմ բանակցությունների միջոցով առաջ տանել խաղաղության սեփական ծրագիրը:
Փորձագետների կարծիքով, կովկասյան հարցի լուծումը  կենսական նշանակություն ունի Մոսկվայի համար, քանի որ ԱՄՆ-ը ձգտում է ընդլայնել իր դիրքերը տարածաշրջանում, ինչը, հավանաբար, կհանգեցնի տարածաշրջանում ավելի մեծ անապահովության և Ռուսաստանի ու տարածաշրջանի անկախ երկրների համար սպառնալիքների ավելացմանը: 
Չպետք է անտեսել նաև Սիոնիստական ռեժիմի դերը, որն ավելացրել է իր ազդեցությունն Ադրբեջանում:

<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/hH2C-CBliOI" title="ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share" allowfullscreen></iframe>