Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
https://parstoday.ir/hy/news/armenia-i200362-Ռուսաստանը_հյուպատոսություն_կբացի_Սյունիքում
Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2023 13:01 Asia/Tehran
  • Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում

Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։

Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը։

«Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը»,– «Ալֆա նյուզը» մեջբերել է Պալտովի խոսքերը։

Ռուս դիվանագետը նաև հայտնել է, որ որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:

Պալտովը շեշտել է, որ որոշվել է մարդկանց ուղարկել տեղում աշխատանք կատարելու համար։

«Որպեսզի նրանք արդեն այնտեղ տեղում սկսեն աշխատել և իրենց ներդրումն ունենան ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։ Հուսով եմ, որ հունիսին մեր այցը արդյունավետ կլինի», - նշել է Սերգեյ Պալտովը։