Ադրբեջանի դատարանը կալանավորել է սահմանային գոտուց առևանգված հայ զինվորականներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i200368-Ադրբեջանի_դատարանը_կալանավորել_է_սահմանային_գոտուց_առևանգված_հայ_զինվորականներին
Ադրբեջանի դատարանը կալանավորել է նախօրեին սահմանային գոտում առևանգված հայ զինվորականներին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2023 13:10 Asia/Tehran
  • Ադրբեջանի դատարանը կալանավորել է սահմանային գոտուց առևանգված հայ զինվորականներին

Ադրբեջանի դատարանը կալանավորել է նախօրեին սահմանային գոտում առևանգված հայ զինվորականներին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ Ադրբեջանի ՔՕ–ի 6 հոդվածով քրեական գործ է հարուցվել։

Նախօրեին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սահմանին երկու զինծառայող է անհետացել։ Նրանց հետ կապն ընդհատվել էր մայիսի 26-ին ժամը 19:00–ի սահմաններում, երբ նրանք «ԿամԱԶ»–ով մարտական դիրքեր սնունդ են հասցրել։ Ավելի ուշ հայտնաբերվել էր միացված շարժիչով մեքենան և զինծառայողներից մեկի ինքնաձիգը, որը գտնվել է մեքենայի սրահում։

Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով, Ադրբեջանի ԶՈւ զինված խումբ է ներխուժել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին։

ՀՀ ԱԳՆ–ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը` հորդորելով ազատ արձակել և վերադարձնել առևանգած երկու հայ զինվորներին, ինչպես նաև ընդգծել, որ հայկական կողմը Բաքվի գործողությունները գնահատում է որպես իր պարտավորությունների կատարումից խուսափելու փորձ։

armeniasputnik.am