Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i200410-Փաշինյանը_շնորհավորել_է_Էրդողանին_Թուրքիայի_նախագահի_պաշտոնում_վերընտրվելու_կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է․
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2023 07:14 Asia/Tehran
  • Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է․

«Շնորհավորում եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ, որ կշարունակենք համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է մայիսի 28-ին։ Նախնական տվյալներով Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների 52,14 տոկոսը, ընդդիմադիր թեկնածուն՝ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47․86 տոկոսը։