Իրանը կենցաղային տեխնիկա է արտահանում Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i200422-Իրանը_կենցաղային_տեխնիկա_է_արտահանում_Հայաստան
Կենցաղային տեխնիկա արտադրող «Թաքսազան» ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է. ««Թաքսազան» ընկերության արտադրած կենցաղային տեխնիկան արտահանվում է Հայաստան, Ադրբեջան, Իրաք և Աֆղանստան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2023 07:55 Asia/Tehran
  • Իրանը կենցաղային տեխնիկա է արտահանում Հայաստան

Կենցաղային տեխնիկա արտադրող «Թաքսազան» ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է. ««Թաքսազան» ընկերության արտադրած կենցաղային տեխնիկան արտահանվում է Հայաստան, Ադրբեջան, Իրաք և Աֆղանստան։

ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սաիդ Աշրաֆին ասել է. «Մեր արտադրած ապրանքները կարող են մրցակցել արտասահմանյան նմանատիպ ապրանքների հետ: Դրանք նաև ավելի էժան են»:  
Ըստ վերլուծաբանների՝ Հայաստանի երեք միլիոնանոց շուկան առևտրի համար շատ լավ կարողություններ ունի, և  կարող է դիտվել որպես Իրանի դարպասը դեպի 200 միլիոնանոց  ԵԱՏՄ շուկա  (Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան և Հայաստան):
Հայաստանը կարող է նաև հարթակ հանդիսանալ Իրանից Եվրոպա արտահանման համար, քանի որ այդ երկիրը 1000-ից ավելի ապրանքների համար օգտվում է ԵՄ արտոնյալ սակագնային արտոնություններից: