Ադրբեջանի Հանրապետությունը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում իսրայելական լրտեսական ծրագրեր է կիրառել Հայաստանի դեմ
https://parstoday.ir/hy/news/armenia-i200494-Ադրբեջանի_Հանրապետությունը_Ղարաբաղյան_Երկրորդ_պատերազմում_իսրայելական_լրտեսական_ծրագրեր_է_կիրառել_Հայաստանի_դեմ
Կիբերանվտանգության ոլորտի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի Հանրապետությունը, Թել Ավիվի թույլտվությամբ,  Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի դեմ օգտագործել է իսրայելական լրտեսական ծրագրեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2023 14:08 Asia/Tehran
  • Ադրբեջանի Հանրապետությունը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում իսրայելական լրտեսական ծրագրեր է կիրառել Հայաստանի դեմ

Կիբերանվտանգության ոլորտի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի Հանրապետությունը, Թել Ավիվի թույլտվությամբ,  Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի դեմ օգտագործել է իսրայելական լրտեսական ծրագրեր:

Տեղեկատվական  անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայ լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարարության նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի բջջային հեռախոսներում իսրայելական Pegasus լրտեսական  ծրագրերի օգտագործման վերաբերյալ «Access Now» ոչ շահադիտական կազմակերպության հրապարակած վերջին զեկույցի մասին ասել է,-«Բաքուն  կանգնած էր այս հարձակումների հետևում»:

Մարտիրոսյանը պնդեց, որ Բաքուն կես միլիոն դոլար է ծախսել Նաղդալյանի բջջային հեռախոսը թիրախավորելու համար։ Նա հայտարարեց, որ դժվար թե Հայաստանի իշխանությունները նման գումար ծախսեին ԱԳՆ մամուլի խոսնակի հեռախոսային տվյալները ձեռք բերելու համար։

Նա հավելել է.«Սա նշանակում է, որ պատերազմի ժամանակ Իսրայելը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբերզենք օգտագործել»։