Կովկասյան հարցերի փորձագետ. Ղարաբաղին տիրանալուց հետո Բաքուն կգնա Սյունիք
https://parstoday.ir/hy/news/armenia-i200496-Կովկասյան_հարցերի_փորձագետ._Ղարաբաղին_տիրանալուց_հետո_Բաքուն_կգնա_Սյունիք
Հայաստանի Օրբելի վերլուծական-հետազոտական կենտրոնի վերլուծաբանն զգուշացրել է. «Բաքուն կանգ չի առնելու Արցախի գրավմամբ, քանի որ նրա վերջնական նպատակը Արցախը գրավելը չէ: Ադրբեջանի Հանրապետությունը գրավելու է Սյունիքը (Հայաստանի հարավը) և Հայաստանի այլ տարածքներ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2023 14:18 Asia/Tehran
  • Կովկասյան հարցերի փորձագետ. Ղարաբաղին տիրանալուց հետո Բաքուն կգնա Սյունիք

Հայաստանի Օրբելի վերլուծական-հետազոտական կենտրոնի վերլուծաբանն զգուշացրել է. «Բաքուն կանգ չի առնելու Արցախի գրավմամբ, քանի որ նրա վերջնական նպատակը Արցախը գրավելը չէ: Ադրբեջանի Հանրապետությունը գրավելու է Սյունիքը (Հայաստանի հարավը) և Հայաստանի այլ տարածքներ»։

Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում Ժաննա Վարդանյանն ասել է. «Իրականում Արցախը հռչակել է իր անկախությունը Խորհրդային Միության օրենքներով և կապ չունի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ»:

Այս քաղաքագետը զգուշացրել է. «Եթե Բաքուն տիրանա Արցախին ,ապա  այնտեղ ապրող  հայերին ցեղասպանության կենթարկի, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը ցանկանում է Արցախն առանց հայերի, և այն քաղաքականությունը, որը նա վարում  է այսօր՝ փակելով Լաչինի միջանցքը, դա է վկայում։ Հայ ժողովուրդը գիտի պատմությունը և գիտի, որ Բաքուն ոչ մի անվտանգություն չի երաշխավորելու»։

Վարդանյանը նաև զգուշացրել է Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավումից հետո Հայաստանում համազգային բողոքի ցույցերի և ներքին լարվածության հնարավորության մասին։

Այս քաղաքագետը տարածաշրջանային լարվածության մեջ Սիոնիստական ​​ռեժիմի կործանարար դերի մասին ասել է. «Իսրայելի ցանկությունն է թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում և ձգտում է Բաքվի միջոցով քայլեր ձեռնարկել Իրանի դեմ։ Բաքվին զենքի վաճառքը շարունակելով լարվածությունը սրվում է  Հարավային Կովկասի տարածաշրջանում»։

Նա հավելել է. «Իրանը միշտ փորձել է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, և այս առումով պետք է հիշեցնեմ, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի փոխարտգործնախարարի խոսքով, Իրանի գործողությունները կանխեցին Բաքվի կողմից Հայաստանի վրա հարձակման ընդլայնումը։ Իրանը դեռ կարող է օգնել  տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հաստատմանը: Բացի սրանից, Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է ակտիվորեն մասնակցել Հայաստանում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման գործնթացին»։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը այն տարածքի մի մասն է, որը Երևանը պատրաստ է պայմանականորեն ճանաչել որպես Ադրբեջանի Հանրապետության մաս։