Հայաստանում 40 երկրների մասնակցությամբ կայացել է իրանագետների և պարսկախոսների միջազգային գիտաժողովը
Հայաստանի մայրաքաղաք Երեւանի Սլավոնական համալսարանում քառասունից ավելի երկրների մասնակցությամբ ընթանում է իրանագետների եւ պարսկախոսների միջազգային գիտաժողովը:
Հայաստանի մայրաքաղաքում իրանագետների և պարսկախոսների միջազգային գիտաժողովին մասնակցել են աշխարհի ավելի քան քառասուն երկրների և Իրանի համալսարանների ու գիտակրթական կենտրոնների իրանագետներ և պարսկախոսներ։ Պարսկերենի իմացության խթանումն ու իրանագետների ու պարսկախոսների փորձի փոխանակումը հայտարարվել են Հայաստանում ընթացող իրանագետների և պարսկախոսների միջազգային համաժողովի հիմնական նպատակը։ Այս գիտաժողովը մեկնարկել է երեքշաբթի երեկոյան և շարունակվելու է երեք օր։

Գիտաժողովի առաջին օրը բանախոսները, կարևորելով պարսկերենի տարածումը ուսանողների և այս արժեքավոր լեզվով հետաքրքրվողների շրջանում, նշեցին, որ պարսկերենի սովորելը ժողովուրդների, հատկապես գիտական էլիտայի ներկայացուցիչների և մտավորականների շրջանում միմյանց կմոտեցնի պարսկերենը սիրող ժողովուրդներին:
Գիտաժողովի մի շարք մասնակիցներ «Իրան Պրես» լրատվական գործակալության հետ զրույցում ցանկություն են հատնել հետազոտողների և ուսանողների համար հնարավորություն ստեղծել այցելել Իրանի տարբեր քաղաքներ և հանդիպել ու զրուցել Իրանի գիտական կենտրոնների պարսից լեզվի և գրականության դասախոսների և բանաստեղծների հետ:

Հայերենում պարսկերեն բառերի թիվն այնքան մեծ է, որ հայախոսներից շատերն օգտագործում են այդ բառերը՝ առանց այդ մասին իմանալու։Միևնույն ժամանակ, Իրանի և Հայաստանի հարևանության և երկու ժողովուրդների շփումների արդյունքում բազմաթիվ բառեր են պարսկերենից փոխառնվել և գործածվում են հայերենում:
Լեզվաբաններն ասում են.-«Պարսկերենի ազդեցությունը հայոց լեզվի վրա շատ մեծ է, ինչը նկատելի է բոլոր ոլորտներում»։
Ներկայումս պարսկերենը դասավանդվում է Հայաստանի տարբեր կրթական կենտրոններում, որի ամենակարևոր պատճառը հայ ժողովրդի կողմից պարսկերենի նկատմամբ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունն է։ Հայերենում բազմաթիվ պարսկերեն բառերի առկայությունը ոչ միայն հեշտացնում է պարսկերենի ուսուցումը, այլև նպաստում է Իրանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամության խորացմանը։