Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս. Օվերչուկ
https://parstoday.ir/hy/news/armenia-i200552-Հայաստանի_Ռուսաստանի_և_Ադրբեջանի_աշխատանքային_խմբի_նիստը_կկայանա_մոտ_ժամանակներս._Օվերչուկ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբն առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հատման կարգի հետ կապված մանրամասներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ «Интерфакс»-ի հարցին ի պատասխան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2023 13:20 Asia/Tehran
  • Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս. Օվերչուկ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբն առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հատման կարգի հետ կապված մանրամասներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ «Интерфакс»-ի հարցին ի պատասխան։

Նրա խոսքով՝ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։

«Հարցերը, որոնք կքննարկվեն, վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման կարգին վերաբերող տեխնիկական մանրամասներին։ Բանն այն է, որ այս սահմանին կիրականացվեն անձնագրային, մաքսային և բոլոր այլ տեսակի հսկողություններ, որոնք առկա են միջազգային սահմաններին: Դա շատ կարևոր է», - ասել է Օվերչուկը:

Երեք երկրների փոխվարչապետների հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մայիսի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: