Արդյոք Մոլդովայում Փաշինյանն ու Ալիևը կհասնե՞ն խաղաղության
ԶԼՄ-ները հայտնում են Մոլդովայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին: Հանդիպման նպատակն է նվազեցնել լարվածությունը և հասնել խաղաղության կովկասյան տարածաշրջանի երկու հարևան երկրների միջև։
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը մեկնել է Մոլդովա, որտեղ հունիսի 1-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Քիշնևում Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների, ինչպես նաև կմասնակցի Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և ԱՀ նախագահի հնգակողմ ահնդիպմանը:
Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը կայացել է մայիսի 25-ին Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջձնորդությամբ։ Մայիսի 29-ին Փաշինյանը խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարեց, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը գոհացուցիչ արդյունքներ չի տվել։ Նա նաև բացառել է Քիշնևում Ադրբեջանի նախագահի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությունը։