Էր Ռիադում Իրանի դեսպանատունը վերաբացվել է
Երեքշաբթի օրը վերաբացվել է Ռիադում Իրանի դեսպանատունը: Արարողությանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարության մի շարք պաշտոնյաներ, Սաուդյան Արաբիայում տարբեր երկրների դեսպաններ և տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչներ:
Եբրայական ԶԼՆ-ները գրում են, որ Իրան- Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորմամբ և Ռիադում Թեհրանի դեսպանատան վերաբացմամբ, Թել Ավիվը մնացել է միայնակ և այլևս տեղ չունի տարածաշրջանային նոր կարգում:
Լրատվամիջոցները գրում են, որ Թեհրանի և Էր-Ռիադի հարաբերությունների սերտացման, ինչպես նաև ԱՄԷ-ի նկատմամբ Իրանի վարած քաղաքականության արդյունքում, Իսրայելը միայնակ է մնացել Թեհրանի հետ առճակատման մեջ:
Այսօր, յոթ տարի անց, Իրանը վերաբացում է Սաուդյան Արաբիայում իր դեսպանատունը, իսկ ԱՄԷ-ն պաստրաստվում է միանալ Թեհրանի գլխավորած ծովային նոր դաշինքին: Հարաբերությունների այս մերձեցումը հղում է այն ուղերձը, որ Արևմտյան Ասիայի քարտեզը փոփոխվելու է։