Ջեյհուն Բայրամով. Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են խաղաղության շեմին
Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև մոտալուտ խաղաղության համաձայնության հասնելու մասին։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մշտական խորհրդի նիստում ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է. «ԱՀ և Հայաստանը անկախության հռչակումից հետո առաջին անգամ գտնվում են խաղաղության շեմին, որով երկու երկրները պարտավորվում են փոխադարձաբար հարգել միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Նա հավելել է. «Չնայած այն տառապանքներին, զրկանքներին և ավերածություններին, որը կրել է Ադրբեջանի ժողովուրդը այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ակտիվորեն փորձում է ապահովել Հայաստանի հետ կայուն խաղաղության գործնթացը։ Կան իրական հնարավորություններ և հեռանկարներ խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, խաղաղ համակեցության ապահովման և խաղաղության օրակարգն առաջ մղելու համար»։
2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվեցին կարգավորել երկկողմ հարաբերությունները՝ հակամարտությունները քաղաքական ճանապարհով լուծելու միջոցով։
Հարկ է նշել, որ երկու կողմերի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերջին օրերին Հայաստանում բուռն վեճերի տեղիք են տվել և երկիրը կանգնեցրել համազգային բողոքի և անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի առջև։