Ադրբեջանի խնդրանքով հետաձգվել է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը
https://parstoday.ir/hy/news/armenia-i200982-Ադրբեջանի_խնդրանքով_հետաձգվել_է_Վաշինգտոնում_հայ_ադրբեջանական_բանակցությունների_հերթական_փուլը
 Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումների հերթական փուլը հետաձգվում է Ադրբեջանի խնդրանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2023 10:43 Asia/Tehran
  • Ադրբեջանի խնդրանքով հետաձգվել է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը

 Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումների հերթական փուլը հետաձգվում է Ադրբեջանի խնդրանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

 

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- նշել է Բադալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումների հերթական փուլը նախատեսված էր անցկացնել Վաշինգտոնում՝ հունիսի 12-ին։