Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ
Հունիս 11, 2023 12:19 Asia/Tehran
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հունիսի 11-ի կեսօրին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։