Եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, էդ ճանապարհն անիմաստ է լինելու. Ալեն Սիմոնյան
Հայաստանը կողմնակից է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով տարաձայնությունները այս հարցում տեխնիկական են. «Ընդհանուր ընկալում կա: Իմ ընկալմամբ խոսքը մի պետության մեջ տեղաշարժման մասին է: Ադրբեջանի դիրքորոշման մեջ հիմնական կարմիր գիծն այն է, որ ինքը իր երկրից երրորդ երկիր չի տեղափոխվում Բաքվից Նախիջեւան գնալուց: Դա, իրենց պատկերացմամբ ենթադրում է, որ հեշտացված տարբերակ պետք է լինի: Ինչպես նաեւ, երբ որ մենք Երեւանից Նախւիջեւանի տարածքով իջնենք Մեղրի: Մեզ մոտ տրամադրվածությունը հետեւյալն է, որ մենք բոլոր ճանապարհների ապաշրջափակման կողմնակից ենք:
Եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա սուր նախապայմաններ դնելը, լարվածությունը չիջեցնելու տրամաբանության մեջ հավերժ ապրելը…, եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, էդ ճանապարհը, ինչ էլ ուզում է լինի, անիմաստ է լինելու: Լավ կլինի, որ ադրբեջանական կողմն այս ամենը հասկանա», - նշեց նա:
Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանն ուզում է իրավիճակից ամեն ինչ հնարավորինս շատ ստանալ, ինչը հասկանալի է. «Իրենք, ենթադրաբար, չեն ուզում կրկնել այն սխալները, որոնք մենք ունեցել ենք 1990-ականների սկզբին: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ իրենք իրենց սխալներն են անում իմ գնահատմամբ եւ շատ բաներ հաշվի չեն առնում, բայց դա պատմությունը ցույց կտա», - ասաց ԱԺ նախագահը:
news.am