Բաքուն դիմել է Հայաստանին. հեռացե՛ք Ադրբեջանի Հանրապետության տարածքից
https://parstoday.ir/hy/news/armenia-i201362-Բաքուն_դիմել_է_Հայաստանին._հեռացե_ք_Ադրբեջանի_Հանրապետության_տարածքից
Երեքշաբթի երեկոյան ԱՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել,որում դիմելով Հայաստանի զինված ուժերին, պահանջել է արագ լքել Ադրբեջանի Հանրապետության տարածքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2023 14:36 Asia/Tehran
  • Բաքուն դիմել է Հայաստանին. հեռացե՛ք Ադրբեջանի Հանրապետության տարածքից

Երեքշաբթի երեկոյան ԱՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել,որում դիմելով Հայաստանի զինված ուժերին, պահանջել է արագ լքել Ադրբեջանի Հանրապետության տարածքը։

Երեքշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, մեծ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի նախապատրաստման կապակցությամբ, խնդրել է ռուսական խաղաղապահ ուժերին ուշադիր հետևել իրավիճակին։ Այս հայտարարության հրապարակումից հետո ԱՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է:

ԱՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մի մասում ասված է. «Ներկայումս Հայաստանը ԱՀ տարածքից հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերման հետ կապված  իր պարտավորությունները  չի կատարում և սա հետպատերազմյան ժամանակաշրջանում մեզ համար անվտանգության սպառնալիքի հիմնական աղբյուրն է»։

Հայաստանի տարածած հայտարարության մի մասում նշված է. «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երկար ժամանակ է, ինչ կեղծ լուրեր է տարածում ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Նշենք, որ ռուսական խաղաղապահ ուժերի հայտարարության մեջ հրադադարի խախտում է արձանագրվել միայն Ադրբեջանի Հանրապետության կողմից»։

Trend News-ի հաղորդման համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պնդելով սահմանամերձ շրջաններում հայկական ուժերի տեղաշարժերի մասին  հայտարարել է. «Չնայած միջազգային մակարդակով հաստատված բոլոր անհերքելի փաստերին, Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքում այս երկրին կից ուժերի գործունեության ժխտումը թե՛ օկուպացիայի ժամանակ, թե՛ հիմա վկայում է  իրականությունը կեղծելու մասին»։