Կան Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներ. Ալիեւ
https://parstoday.ir/hy/news/armenia-i201408-Կան_Հայաստանի_հետ_խաղաղության_պայմանագրի_ստորագրման_հեռանկարներ._Ալիեւ
Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսեւորի երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2023 14:15 Asia/Tehran
  • Կան Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներ. Ալիեւ

Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսեւորի երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Այս մասին Բաքվում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով մամուլի համար։

«Կան Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներ։ Դրա համար Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսեւորի»,- ասել է Ալիեւը։

Ալիեւը նշել է, որ «Հայաստանն այն, ինչ պաշտոնապես հայտարարել է, պետք է ամրապնդի թղթի վրա,  այն փաստը, որ Ղարաբաղը Ադրբեջան է»։

news.am