Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/armenia-i201416-Հայաստանի_և_Ադրբեջանի_սահմանին_բախումները_շարունակվում_են
2020 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև 44-օրյա պատերազմից հետո երկու երկրները Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել։ Չնայած հրադադարի համաձայնագրի ստորագրմանը, երկու երկրների հարաբերություններում դեռ լարվածություն է տիրում, և նրանք միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հունիս 15, 2023 15:11 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի  սահմանին բախումները շարունակվում են

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև 44-օրյա պատերազմից հետո երկու երկրները Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել։ Չնայած հրադադարի համաձայնագրի ստորագրմանը, երկու երկրների հարաբերություններում դեռ լարվածություն է տիրում, և նրանք միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 15-ին ժամը 15:10-ին Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հայկական կողմում տուժածներ չկան:

«Այսօր  նաև Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում է  ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող՝   Արթուր Արմենի Ազրոյանը»:

Երեկ ադրբեջանական կողմը 10-15 րոպե կրակել է կառուցվող գործարանի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը թիրախավորել է մետալուրգիական գործարանը և չի ուզում, որպեսզի այն կառուցվի.ասել է՝ Արարատի մարզի Երասխ վարչական շրջանի ղեկավար Սարո Այվազյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

Հունիսի 12-ին դարձյալ Ադրբեջանը կրակ էր բացել Երասխի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։

«Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի նկատմամբ համարժեք ու նպատակաուղղված միջոցների բացակայությունը կարող է նոր ագրեսիաների պատճառ դառնալ ժողովրդավարական Հայաստանի դեմ», նշել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր Twitter–ի էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Երասխի ուղղությամբ կրակելու դեպքին, ինչի հետևանքով նաև քաղաքացիական ավտոմեքենա ու ենթակառուցվածք են վնասվել։

Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ։

«Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցներն ու ուղղակի կոչերը՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից»,- գրել է Մարուքյանը Twitter–ի իր էջում։