ՀՀ ՊՆ հերքում է սահմանի հարավ-արևելքում ծանր մարտերի մասին ապատեղեկատվությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i201418-ՀՀ_ՊՆ_հերքում_է_սահմանի_հարավ_արևելքում_ծանր_մարտերի_մասին_ապատեղեկատվությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանի հարավ-արևելյան հատվածում ծանր մարտերի մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2023 16:09 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ հերքում է սահմանի հարավ-արևելքում ծանր մարտերի մասին ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանի հարավ-արևելյան հատվածում ծանր մարտերի մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում:

Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, հայտնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ:

panarmenian.net