ՀՀ ֆինանսների նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i201452-ՀՀ_ֆինանսների_նախարարը_հրաժեշտի_հանդիպում_է_ունեցել_Հայաստանում_Իրանի_դեսպանի_հետ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունիս 16, 2023 14:35 Asia/Tehran
  • ՀՀ ֆինանսների նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Հովհաննիսյանը կարևորել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել դեսպան Զոհուրիին հետագա գործունեության մեջ:

Դեսպան Զոհուրին գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է իր լավագույն ջանքերը հարաբերությունների խորացման և զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության շարունակականության ապահովման հարցում: