Հայաստանի Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացնի ԱԺ վավերացմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i201460-Հայաստանի_Կառավարությունը_Միջազգային_քրեական_դատարանի_Հռոմի_կանոնադրությունն_առաջիկայում_կներկայացնի_ԱԺ_վավերացմանը
Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) առաջիկայում կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2023 15:59 Asia/Tehran
  • Հայաստանի  Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն  առաջիկայում կներկայացնի ԱԺ վավերացմանը

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) առաջիկայում կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։

2022 թվականին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

armenpress.am