Բաքուն Հայաստանի հրաձգության թիմին անվտանգության լրացուցիչ միջոցառումներ չի խոստացել աշխարհի առաջնության ժամանակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i201486-Բաքուն_Հայաստանի_հրաձգության_թիմին_անվտանգության_լրացուցիչ_միջոցառումներ_չի_խոստացել_աշխարհի_առաջնության_ժամանակ
Ադրբեջանի սպորտային հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությոնը հայտնել է, որ Բաքուն պատրաստ է ընդունել Հայաստանի հրաձգության թիմին, սակայն անվտանգության լրացուցիչ երաշխիքներ չի խոստացել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2023 12:41 Asia/Tehran
  • Բաքուն Հայաստանի հրաձգության թիմին անվտանգության լրացուցիչ միջոցառումներ չի խոստացել աշխարհի առաջնության ժամանակ

Ադրբեջանի սպորտային հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությոնը հայտնել է, որ Բաքուն պատրաստ է ընդունել Հայաստանի հրաձգության թիմին, սակայն անվտանգության լրացուցիչ երաշխիքներ չի խոստացել։

«Հայաստանի ներկայացուցիչների համար անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ Բաքվում նախատեսված չեն»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի մարզիչը նամակով դիմել էր Ադրբեջանի ֆեդերացիային համապատասխան անվտանգության երաշխիքների համար։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 14-ից սեպտեմբերի 1-ը։ Մինչ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը՝ այն նախատեսված էր Մոսկվայում։

tert.am