Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i201608-Վարչապետի_մասնակցությամբ_մեկնարկել_է_պատերազմի_հանգամանքները_քննող_ԱԺ_հանձնաժողովի_նիստը
Մեկնարկել է Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2023 07:05 Asia/Tehran
  • Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստը

Մեկնարկել է Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստին հրավիրված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննիչ հանձնաժողովը մինչև այժմ բոլոր նիստերը՝ հրավիրված ներկա և նախկին պաշտոնյաների, զինվորականների մասնակցությամբ, անցկացրել է դռնփակ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ցանկություն հայտնել, որ քննիչ հանձնաժողովում իր հարցաքննությունը լինի հրապարակային: Ավելի վաղ նա ԱԺ ամբիոնից հայտնել էր՝ պատրաստվում է քննիչ հանձնաժողովում պատմել, թե որն է եղել 2020-ի հոկտեմբերի 19-ին հրադադարի պայմանագիր չստորագրելու պատճառը, ինչի մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու վարչապետի մասնակցությամբ անցկացվող քննիչ հանձնաժողովի նիստին: