Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը
https://parstoday.ir/hy/news/armenia-i201612-Ադրբեջանի_ԶՈւ_ն_Մարտունու_Շուշիի_և_Մարտակերտի_շրջանների_ուղղությամբ_խախտել_է_հրադադարը
Հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2023 07:37 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը

Հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ հունիսի 20–ի ժամը 09։15-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ հրաձգային զենքի կիրառմամբ հրադադարը խախտել էր նաև հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում։