Կարմիր Խաչ. Բաքուն արգելափակել է Ղարաբաղ տանող ճանապարհը
Հայաստանում Կարմիր Խաչի ընկերությունը հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը արգելափակել է Ղարաբաղ տանող ճանապարհը և այդ պատճառով ավելացել են մտահոգությունները այս տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Զառա Ամատունին այս կապակցությամբ «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությանը ասել է. «Հինգշաբթի օրվանից Կարմիր Խաչի կողմից Լաչինի միջանցքով ոչ մի տեղաշարժ չի իրականացվել: Դադարեցվել է Ղարաբաղի հիվանդանոցներին դեղորայքի և այլ բժշկական պարագաների մարդասիրական մատակարարումը և ծանր հիվանդների տեղափոխումը»։
Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը զգալիորեն վատթարացել է»։
Հայաստանի վարչապետն այս առնչությամբ հավելեց. «Ղարաբաղ սննդի մատակարարումը գործնականում դադարեցվել է, և թույլ չեն տալիս հիվանդներին տեղափոխել հայկական հիվանդանոցներ բուժման համար։ Բաքվի գործողությունները վկայում են, որ Ադրբեջանը (Հանրապետությունը) Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականություն է վարում»։
Մինչդեռ այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը, Ադրբեջանի Հանրապետությանը հանձնարարեց երաշխավորել ճանապարհների ազատ տեղաշարժը։
Այդ ժամանակ Ադրբեջանը փակել էր Լաչինի ճանապարհի մուտքը՝ Հայաստանի միակ ճանապարհը, որը տանում է դեպի Ղարաբաղ, և հայտարարեց, որ քաղաքացիական տրանսպորտը կարող է անարգել իրականացվել Լաչինի միջանցքով։ Անցյալ շաբաթ Հայաստանը մեղադրեց Բաքվին Լաչինի միջանցքով երթեւեկությունը արգելափակելու մեջ։