Ադրբեջանի Հանրապետությունն ընդունել է սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստ անցկացնելու Հայաստանի առաջարկը
Լրատվական աղբյուրները հղում անելով Հայաստանի վարչապետին հաղորդել են,որ Բաքուն համաձայնել է սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստ անցկացնելու Երևանի առաջարկին։
Ըստ հաղորդումների՝ այս հանդիպումների անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ դեռևս պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Սակայն այս հանդիպումը կկայանա մոտ ապագայում։
Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում անցկացնելու առաջարկ է ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին:
Անցյալ տարվա ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել էին սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին։
Սա այն դեպքում, երբ վերջին մի քանի օրերին երկու երկրների միջև սահմանային լարվածությունը մեծացել է, ուստի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ուժեղ միջազգային փոխգործակցություն սկսել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները։
Հունիսի 21-ին՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ, Հայաստանի ԱԳՆ մի հայտարարություն է տարածել, որ այս օրը միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրվի «Ադրբեջանի Հանրապետության էթնիկ զտումների քաղաքականության վրա», որ հազարավոր հայերի բռնի տեղահանել են իրենց երկրի քաղաքներից:
Երևանը համոզված է, որ Ադրբեջանը բռնի կերպով հայաթափել է Սումգայիթը, Բաքուն և Գյանջա քաղաքները և իր երկրի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի շրջանները։
Այս հայտարարության մեջ Հայաստանի ԱԳՆ հավելել է, որ այսօր Երևանն ընդգծում է իր պահանջը արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու նմանատիպ քաղաքականությունը, ինչպես նաև ուժեղ միջազգային փոխգործակցություն՝ լուծելու Ղարաբաղի ժողովրդի առկա մարտահրավերները, այդ թվում՝ անվտանգության խնդիրները, նրա իրավունքները, և Լաչինի միջանցքի արգելափակումը։
Անցյալ շաբաթ Հայաստանի ԱԳՆ հայտարարեց իր երկրի լուրջ մտահոգությունը Ադրբեջանի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր հարձակողական միջոցառումների և էթնիկ զտումների հիմք դնելու հնարավորության կապակցությամբ։
Հայաստանն ընդգծել է Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բնակիչների իրավական և անվտանգության խնդիրները լուծելու և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան փաստահավաք խումբ ուղարկելու անհրաժեշտությունը կողմերի հակամարտության գծի ներկա պայմանների և տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հավաստի և անաչառ տեղեկատվություն հավաքելու և տրամադրելու համար։