Քաղաքագետ. Բաքուն ղարաբաղյան տարածաշրջանի իրավիճակը մշտապես լարված է պահում
Քաղաքագետի խոսքով. «Ադրբեջանի Հանրապետությունը մշտապես լարված է պահում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, ինչը բարդացնում է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծումը»։
Քաղաքագետ,Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը մի ռադիոհարցազրույցում ասաց. «Ադրբեջանը սրում է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ուստի մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում պետք է սպասել ավելի լայնածավալ գործողությունների»։
Գրիգորյանը տարածաշրջանում լարվածության աճը համարել է ի վնաս Բաքվի, քանի որ դա բարդացնում է իրավիճակը, հատկապես, որ տարածաշրջանային տարբեր դերակատարներ, այդ թվում Իրանը, իրենց կարմիր գիծն են համարում տարածաշրջանային և սահմանային անվտանգությունը։
Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Բաքվի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման հարցին, քաղաքագետ Գրիգորյանն ասաց. «Վերջերս լուրեր են հրապարակվել, որ որոշ երկրներ քննարկում են Ադրբեջանի Հանրապետության դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջանալու և արյունահեղության դեպքում»: