Fly Arna-ն մեկնարկում է Երևան-Թեհրան չվերթները
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայան:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի հուլիսի 11-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երկու չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հուլիսի 11-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ Մեկնում Ժամ Ժամանում Ժամ Օդանավ Հաճախականություն
G6 301 Երևան 11:30 Թեհրան 12:25 A320 երեքշաբթի, ուրբաթ
G6 302 Թեհրան 13:05 Երևան 15:20 A320 երեքշաբթի, ուրբաթ