Ադրբեջանը մերժել է Լեռնային Ղարաբաղի հայերի համար անվտանգության երաշխիք տրամադրելու պահանջը
https://parstoday.ir/hy/news/armenia-i201790-Ադրբեջանը_մերժել_է_Լեռնային_Ղարաբաղի_հայերի_համար_անվտանգության_երաշխիք_տրամադրելու_պահանջը
Ադրբեջանը մերժել է Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2023 07:20 Asia/Tehran
  • Ադրբեջանը մերժել է Լեռնային Ղարաբաղի հայերի համար անվտանգության երաշխիք տրամադրելու պահանջը

Ադրբեջանը մերժել է Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը:

Վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ, սակայն անհրաժեշտ է, որ Բաքուն երաշխիքներ տա այս տարածաշրջանում բնակվող հայերի անվտանգության վերաբերյալ։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ երաշխիքի մասին պահանջն «ավելորդ է», և համարվում է «միջամտություն Ադրբեջանի գործերին»։ Նա հայտարարել է, որ նախապայմանը մերժելու ամենակարևոր պատճառն այն է, որ դա Ադրբեջանի «ներքին և ինքնիշխանությանը վերաբերվող հարց է»:

Նա հայտարարել է. «Ադրբեջանի Սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց անդամակցում է մեր երկիրը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ երաշխավորելու այս բնակչության իրավունքները»։

Բայրամովը նշել է. «Եթե այս տարածաշրջանում ապրող հայերը ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և կառավարական կառույցներին, նրանք  կարող են օգտագործել իրենց լեզուն, կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը. Քանի որ այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների դեպքում նման փորձ կա»: