Հնարավոր է խաղաղության համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ. Բայրամով
https://parstoday.ir/hy/news/armenia-i201804-Հնարավոր_է_խաղաղության_համաձայնության_հասնել_նույնիսկ_մինչև_տարեվերջ._Բայրամով
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցություններում որոշակի առաջընթաց կա. Բաքուն ցանկանում է պայմանագիր կնքել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2023 08:47 Asia/Tehran
  • Հնարավոր է խաղաղության համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ. Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցություններում որոշակի առաջընթաց կա. Բաքուն ցանկանում է պայմանագիր կնքել:

Այս մասին ասել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝  Reuters-ին տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ Բայրամովն ասել է, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է, եթե Հայաստանը պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել:

«Եթե ոչ միայն հայտարարություններ, այլ նաև գործնական քայլեր անելու կամք կա, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ: Բայց եթե իրական պատրաստակամություն չկա... ապա դա կարող է լինել ավելի ուշ»,- ասել է նա։

tert.am