ՀՀ Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i201808-ՀՀ_Գլխավոր_դատախազն_ընդունել_է_ՀՀ_ում_դիվանագիտական_առաքելությունն_ավարտող_Իրանի_դեսպանին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնել է ՀՀ դատախազությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2023 09:10 Asia/Tehran
  • ՀՀ Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնել է ՀՀ դատախազությունը։

«Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել առաքելության ընթացքում դեսպանի ներդրումը հայ-իրանական հարաբերություններն ամրապնդելու, երկու բարեկամ երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը սերտացնելու գործում և վստահություն հայտնել, որ դեսպան Զոհուրիի մասնագիտական հարուստ փորձը և պատրաստվածությունը շարունակաբար կնպաստեն բարեկամ երկրի բարօրության զարգացմանն ու ամրապնդմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանդիպման և արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը և Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ»,- ասված է հաղորդագրության մեջ: