ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին
Հունիս 25, 2023 05:13 Asia/Tehran
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ:
ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին: